«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Թատրոնը էկրանին և բեմից դուրս

Թատրոնը էկրանին և բեմից դուրս
01.02.2021 | 12:12

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնն իրականացնում է «Թատրոնն էկրանին» նախագիծը, որի շրջանակում ստեղծվել են 15 կարճամետրաժ վավերագրական-խաղարկային ֆիլմեր, որոնք թատրոնը բացահայտում են ներսից:

Ծրագրի նպատակն է սերտացնել թատրոն-հանդիսատես կապը, հանրությանը ներկայացնել թատրոնի ստեղծագործական կազմի, ադմինիստրատիվ անձնակազմի, թատրոնի շենքի պատմությունը, թատերասեր հանրությանը հնարավորություն ընձեռել բեմից դուրս տեսնել սիրելի դերասաններին, ռեժիսորներին, արվեստագետներին՝ բացահայտելով մինչ օրս թատերական կյանքի անհայտ էջերն ու շերտերը:


«Թատրոնն էկրանին» ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի նաև թվայնացնել արխիվը. կստեղծվի թատրոնի ներկայացումներից կազմված տեսադարան: Յուրօրինակ ձևի մեջ որոշակի լուծում կտրվի կորոնաժամանակների հարկադիր մշակութային դադարին, ինչպես նաև հնարավորություն կտրվի վիրտուալ հարթակում դառնալ առավել արհեստավարժ, գործուն և հետաքրքիր՝ համացանցում մեծացնելով տեսանելիությունը։ Ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում խաղարկային տարբերակով կուսուցանվի թատրոնի պատմությունը՝ այդկերպ իրագործելով նաև ծրագրի կրթամշակութային բաղադրիչը։ «Թատրոնն էկրանին» ծրագրի ֆիլմերը փետրվարի 1-ից կցուցադրվեն Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ֆեյսբուքյան էջով և «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ:

Դիտվել է՝ 4637

Մեկնաբանություններ